Մորն ասում են, ինչ՞ ես արել․ Արմեն Հարեյան

Արմեն Հարեյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

Միտքս հանգիստ չունի: Այսօր մի մայր իր զավակին առաջին անգամ դպրոց է ուղարկում, իսկ մի մայր էլ իր նորածնի ձեռքերն է կապում, բերանը շոր խոթում, նետում աղբանոց, վրան էլ աղբ լցնում:

Տեր Աստված, էս ինչ սատանայություն է: Մորն ասում են, ինչ՞ ես արել: Ասում է սոցիալական վատ վիճակից: Չէիր կարող պահել, հանձների մանկատուն, ինչու՞ ես սպանում երեխային, ով իր ամողջ հույսը քո վրա էր դրել:

 

Մամու՛լ, հեռուստատեսությու՛ն և մասնակիցներ, ովքեր գազանություն ու սուտ բաներ են տարածում, այս երեխայի արյունը ձեզանից է պահանջվելու նաև: Որովհետև դուք բարի բաներ չէք տարածում, մարդկանց գազան էք դարձնում: «Ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկությունից» (Մթ. 3:7): Ժողովուրդ, այսուհետև ապաշխարության արժանի գործեր կատարեք, բարի բաներ տարածեք: Չարություն մի տարածեք, դա գազան է դարձնում մարդկանց:

Տեր Աստված, ողորմյա մեզ: (Ժողովուրդ խնդրում եմ, վատ կոմենտներ մի գրեք, այդ կինն իրեն արդեն դատել է: Առանց այն էլ չարությունը շատ է: Աղոթք գրեք, բարի բաներ գրեք, հույսը ավելացրեք)

Понравилась статья? Поделиться с друзьями: