Նիկոլ Փաշինյան իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը: Առաջին նման միջոցառումը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 21-ին Գյումրիում:
Կառավարության աշխատակազմը խոստանում է անմոռանալի միջոցառում, իսկ նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ կարող են այդ խոստումն ի կատար ածել:
Ու որպեսզի տոնը չհեռանա Երեւանից եւ մյուս քաղաքներն էլ տոնական տեսք ունենան, կարծում եմ արժե, որ մեր այն քաղաքացիները ովքեր հավես ունեն, փողոցներին նայող իրենց պատշգամբները զարդարեն՝ անկախության մոտիվներով: Նույնիսկ լավագույն շենքի մրցույթ անելու գաղափար կա:
Շենքը տոնական դարձնելու ամենապարզ ճանապարհը պատուհանից կամ պատշգամբից ՀՀ պետական դրոշը պարզելն է. դե իհարկե՝ խնամված, տեսքը տեղը դրոշների մասին է խոսքը: